fbpx
ՏՏ

Ջեյմս Թրուշարդը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր

Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին։

Մրցանակի հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար և ընդգծել է, որ նոր ձեւավորվող կառավարության առաջնային խնդիրներից է Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը:

«Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում Դուք՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսեւորվելու հնարավորություն եք ընձեռել»,- նշել է նա։

Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Նա ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և կարևորել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայությունը Հայաստանում, մեր երկրի հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերը:

Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ և համոզմունք հայտնել, որ դրանց թիվը գնալով կավելանա` հաշվի առնելով կառավարության` ոլորտի զարգացմանը միտված քայլերն ու ծրագրերը: Նա նաեւ անդրադարձել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում կրթության դերակատարությանը` ընդգծելով դրա կարեւորությունը և մասնավորապես, ինժեներական բարձրակարգ կադրերի պատրաստման ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

Նույն օրը կայացել է նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ