fbpx
Ժամանց

18:20 13/8/2019

Ջեյսոն Մոմոան չի կարող սկսել նկարահանումները «Ակվամեն 2»-ում

Հավայացի դերասան Ջեյսոն Մոմոան ասել է, որ չի կարող սկսել նկարահանումները «Ակվամեն 2»-ում, քանի որ «ընկել է բուլդոզերի տակ», այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:

 

 

Գրառման համաձայն, նա մտադրություն չունի մասնակցել ֆիլմի նկարահանումներին, քանի որ զբաղված է Հավայան կղզիներում աստղադիտարանի կառուցման դեմ բողոքի ակցիաներով:

Նշվում է, որ շինարարությունն ընթանում է հրաբխի գագաթին, որը տեղի բնակիչների համար սրբազան վայր է:

«Ներեցեք, Warner Bros, մենք չենք կարող սկսել «Ակվամեն 2»-ի նկարահանումները, քանի որ Ջեյսոնն ընկել է բուլդոզերի տակ, փորձելով դադարեցնել իր հայրենի հողի պղծումը»,- գրել է նա հրապարակման տակ:

Մոմոան նաև հավելել է, որ պոլինեզացիները պատրաստ են մեռնել՝ պաշտպանելով այդ սուրբ հողը:

Վերեվ