Համաշխարհային հանրությունը ի վիճակի է լուծել սննդի պակասի խնդիրը, բայց միայն այն դեպքում, եթե մատակարարումներ լինեն Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Աշխարհում բավական սնունդ կա։ Սակայն արդյունավետ լուծումներ չկան՝ առանց Ուկրաինայի սննդի և առանց Ռուսաստանի և Բելառուսի սննդի ու պարարտանյութի»,- ասել է նա Նյու Յորքում կազմակերպված նախարարական հանդիպման ժամանակ։
Այդ կապակցությամբ նա Ռուսաստանին կոչ է արել «ապահովել ուկրաինական նավահանգիստներում գտնվող հացահատիկի անվտանգ արտահանումը։
«Այլընտրանքային երթուղիներ կարելի է դիտարկել, բայց դրանք չեն լուծի խնդիրը», – հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «Ռուսաստանից սննդամթերքն ու պարարտանյութերը պետք է անարգել մուտք ունենան համաշխարհային շուկա»։