fbpx
Իրավական

Ջհանգիրյանը կառաջադրվի ԲԴԽ անդամի պաշտոնում

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների դռնփակ հանդիպումն ավարտվել է։

Հիշեցնենք, որ հանդիպման նպատակը՝ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրումն էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում։

Ջհանգիրյանը հանդիպումից հետո զրուցեց լրագրողների հետ։ Նա ասաց, որ տվել է իր համաձայնությունը, որ իրեն առաջադրեն ԲԴԽ թեկնածու։

Նա շեշտեց, որ քաղաքական թիմի անդամ չի դառնում, այլ գնում է մասնագիտական աշխատանքի։

Առաջարկությունը ընդունելու վերաբերյալ հարցին Ջհանգիրյանն ասաց․ «Որովհետև 65-ս լրացել է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ