Ֆրանսիայի հավաքականի և «Մարսելի» նախկին հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը հերթական գեղեցիկ գոլն է խփել Մեքսիկայում:
Մեքսիկայի առաջնության հերթական տուրում «Տիգրեսը» 3:2 հաշվով հաղթել է «Նեկակսային»: «Տիգրեսի» կազմում դուբլի հեղինակ դարձած 33-ամյա Ժինյակը խաղի հաշիվը բացել է կրնկի հարվածով:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը 7 խաղում խփել է 5 գոլ: Նա 2015-ից է խաղում «Տիգրեսում», որի կազմում 3 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:
Հաղորդում է sport.news.am-ը։
Le golazo incroyable de Gignac cette nuit avec les Tigres en Liga MX. pic.twitter.com/dHrtrK5y92
— Diego Tonatiuh (@diegotonatiuh) February 17, 2019