fbpx
Կրթություն

JICA-ի աջակցությունը՝ Հայասատանում տեսողության խանգարում ունեցող երեխաներին

«Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում սովորող կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար տպագրվել է 6 անուն դասագիրք՝ բրայլյան ձևաչափով 57 պրակ, որոնք արդեն հանձնվել են դպրոցին:

Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) 2019թ. հայտարարած «JICA շրջանավարտների փոքր դրամաշնորհային մրցույթ»-ի շրջանակում: Դրամաշնորհային մրցույթին Թամար Ալեքսանյանի (JICA շրջանավարտ) ներկայացրած ծրագիրը ընտրվել էր որպես 2020 թ. Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող 4 ծրագրերից մեկը:

Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհի շրջանակում գրքերի հրատարակությունն իրականացվել է «Հայաստանի կույրերի միավորման հրատարակչություն» ՍՊԸ-ի կողմից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ