ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 1 տարին ամփոփող 100 փաստերի հետ։
Զոհրաբյանը նշել է, որ ժողովրդի բարեկեցության աճ չի տեսնում։ Նա շեշտեց, որ իր համար կարևոր է, թե ինչ է փոխվել, այլ ոչ իշխանության հրապարակած փատերի քանակը։
«Ինձ համար կարևորն այն է, որ այդ կարևոր փոփոխության արդյունքում, որը եղավ քաղաքական դաշտում, այսօր ժողովուրդն իր ապրելակերպի, կեցության մեջ դրական տեղաշարժ տեսնի։ Եթե տեսնում է, նշանակում է ամեն ինչ հրաշալի է, եթե չի տեսնում, ուրեմն կառավարությունը, մենք դեռ շատ բան ունենք անելու։ Հիմա ժողովրդի բարեկեցության աճ չեմ տեսնում», – եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

