Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում

Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով  է մեկնարկել  Ուիմբլդոնում:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցն աշխարհի 253-րդ ռակետ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեկ Դրեյպերն էր: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը հաղթեց 4 սեթերից հետո` 4:6, 6:1, 6:2, 6:2 հաշվով:

Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամ անցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը անցկացվում է Լոնդոնի կորտերում: Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթել էր 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական:

 

Ամենաթարմ