Ռոլան Գարոս․ Ջոկովիչը կիսաեզրափակչում հաղթեց Նադալին

Հայտնի են «Ռոլան Գարոսի» եզրափակչի մասնակիցները։

Կիսաեզրափակիչներից երկրորդում Նովակ Ջոկովիչը մրցեց Ռաֆայել Նադալի հետ։ 4 ժամ 11 րոպե տևած պայքարում Ջոկովիչը կարողացավ 3-6, 6-3, 7-6, 6-2 հաշվով պարտության մատնել Նադալին ու դուրս գալ եզրափակիչ։

Սա «Ռոլան Գարոսում» Նադալի ընդամենը 3-րդ պարտությունն էր ու 6 տարվա մեջ առաջինը։

Սերբ թենիսիստ Ջոկովիչը խաղից հետո ասել է, որ սա մրցաշարում իր լավագույն խաղն էր։

Նշենք, որ մյուս կիսաեզրափակչում հաղթել էր Ստեֆանոս Ցիցիպասը՝ կոտրելով Ալեքսանդր Զվերևի դիմադրությունը։

Ամենաթարմ