fbpx
Աշխարհ

Անջելինա Ջոլին աջակցել է իրանցի կանանց

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին աջակցել է իրանցի կանանց՝ երկրում բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Դերասանը խոսել է Instagram-ում ստեղծված իրավիճակի մասին

«Հարգանքներս Իրանի խիզախ, հանդուգն և անվախ կանանց։ Բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ գոյատևել և դիմադրել են, այսօր դուրս են գալիս փողոց։ Կանայք կարիք չունեն վերակրթվելու՝ իրենց բարոյականությունն ու մարմինը վերահսկելու համար: Նրանք ազատության կարիք ունեն՝ ապրելու և շնչելու առանց բռնության և սպառնալիքների»,- գրել է Ջոլին։

Սեպտեմբերի 16-ին Իրանում մահացել է 22-ամյա Մահսա Ամինին։ Աղջիկը Թեհրան է եկել հարազատներին տեսակցելու։ Քաղաքում նրան բերման է ենթարկել ոստիկանության հատուկ ջոկատը, որը վերահսկում է շարիաթի նորմերի պահպանումը։ Իր հերթին, Մեծ Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հուսեյն Ռահիմին աղջկա մահը դժբախտ պատահար է անվանել։

Դրանից հետո իրանցիները սկսեցին զանգվածաբար կտրել իրենց մազերը և այրել հիջաբները։ Բողոքի ցույցեր են բռնկվել ողջ երկրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ