fbpx
Սպորտ

Ռեալի դռները Մբապեի առաջ փակ չեն․ Պերես

Ֆլորենտինո Պերեսը չի հավատում, որ Կիլիան Մբապեն «Ռեալ» տեղափոխվելու շանս չունի։

Ինչպես հայտնում է El Confidencial-ը, Մադրիդի «Ռեալի» անդամության ժողովի ժամանակ ակումբի նախագահին հարցրել են, թե արդյոք նա կարող է մանրամասնել ՊՍԺ-ի հարձակվողի տրանսֆերային խափանումն անցած ամառ:

Պերեսը, խոսելով Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ակումբի անդամներին ասել է, որ «Ռեալի» դռները հարձակվողի առաջ փակ չեն։

Նաև մադրիդցիների նախագահը շեշտել է, որ այժմ չպետք է մտածել խաղացողների մասին, ովքեր թիմում չեն։ Նա կարծում է, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի ներկայիս կազմը, քանի որ «Ռեալի» յուրաքանչյուր խաղացող այժմ «պայքարում է կրծքանշանի համար»։ Որպես օրինակ՝ Պերեսը բերել է «Ռեալի» երիտասարդ խաղացողներ Ֆեդերիկո Վալվերդեին, Վինիսիուս Ժունիորին, Ռոդրիգո Գոեսին, Էդուարդո Կամավինգային և Աուրելիեն Չուամենին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ