BMW-ն հայտարարել է G70 սերնդի 7 Series սեդանի նոր մոդիֆիկացիաների մասին։ Այս մասին գրում է motor.ru-ն։
Տեսականին ավելացվել է 740d xDrive-ի դիզելային տարբերակը և երկու հիբրիդները՝ 750e xDrive-ը և M760e xDrive-ը (թոփ տարբերակը արտադրում է 571 ձիաուժ): Դրանց արտադրությունը կսկսվի նոյեմբերին, սակայն մեքենաները հաճախորդներին չեն հասնի մինչև հաջորդ տարվա գարուն։
Գներն արդեն հայտնի են՝ BMW 740d xDrive-ը կարժենա 114,300 եվրո (6,4 մլն ռուբլի), 750e xDrive-ի համար կպահանջվի 123,500 (6,9 մլն ռուբլի), իսկ M760e xDrive-ի համար՝ 144,000 (8 մլն ռուբլի):

