fbpx
Աշխարհ

Ջոնսոնի նոր առաջարկություններից հետո Brexit-ում առաջընթաց կա․ բանակցորդ

Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այն կարծիքին է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի հասնելու վերաբերյալ թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի նոր առաջարկությունները զգալի առաջընթաց են ապահովել բանակցություններում, բայց դեռևս շատ աշխատանք կա անելու: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Առաջընթաց արդեն կա, բայց, անկեղծ ասած, հարկավոր է դեռ շատ աշխատել, որպեսզի կատարվեն «բեքստոպ» ռեժիմի երեք խնդիրները․ ապահովել սահմանի բացակայությունը, պահպանել ընդհանուր տնտեսական տարածությունը Իռլանդիայի ամբողջ տարածքում և պաշտպանել միասնական շուկան»,-գործակալությունը մեջբերել է Բառնիեի խոսքը:

ԵՄ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ Եվրամիությունը երբեք ընտրություն չի անի առանց գործարքի Brexit-ի օգտին: Նա հավելել է, որ Բրյուսելում շարունակում են համաձայնագրի վրա աշխատել բրիտանական կողմի հետ համատեղ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը և դրան կից Ջոնսոնի նամակը տարածել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը:

Ջոնսոնի առաջարկությունները «բեքստոպ» ռեժիմի՝ ԵՄ-ի և վարչապետի պաշտոնում նրան նախորդած Թերեզա Մեյի կառավարության միջև ձեռք բերված համաձայնագրի բաղկացուցիչ մասի այլընտրանքն են և մինչ այժմ փորձաքար են ԵՄ-ի հետ Լոնդոնի բանակցություններում: Այն ենթադրում է, որ անցումային շրջանի ավարտից հետո Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի միասնական շուկայի և մաքսային միության բաղկացուցիչ մասը կմնա անորոշ երկար ժամանակ, քանի դեռ Լոնդոնը և Բրյուսելը համաձայնության չեն գա Brexit-ից հետո Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկությունն ապահովելու հուսալի միջոցի շուրջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ