Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միջազգային գործընկերների հետ աշխատելու համաձայնություն են տվել, որ հավաքական պատասխան տան սաուդական նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներին: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է Ջոնսոնի ներկայացուցիչը:
Ինչպես փոխանցել է աղբյուրը, երկու երկրների առաջնորդները համաձայնության են հասել նաև տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտության հարցում և հայտնել իրենց հակվածությունը Իրանի հարցով ընդհանուր մոտեցմանը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Saudi Aramco ձեռնարկությունը գրոհի էր ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակումներին մասնակից լինելու մեջ մեղադրել էր Իրանի իշխանություններին: Նրա խոսքով՝ «փաստեր չկան կարծելու, թե հարձակումներն իրականացվել են Եմենից»: Իր հերթին, Իրանի ԱԳՆ-ը հերքել էր Պոմպեոյի մեղադրանքները՝ դրանք անհիմն որոակելով: