fbpx
Աշխարհ

Ջոնսոնը ոտքը սեղանին է դրել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում երեկվանից լայնորեն տարածվում է Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի նկարը, որում Ջոնսոնը ոտքը դրել է սեղանին։

Օգտատերերն արագ սկսեցին վիրավորել Ջոնսոնին, նրա արարքն անվանելով «կոպիտ», «ամաչեցնող»։ Օգտատերերը չեն պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե օտարերկրյա մի վարչապետ այսպիսի վարք դրսևորեր Բուքինգհեմյան պալատում։

Թոնի Բլերի նախկին PR մասնագետ Ալաստեր Քեմփբելը Ջոնսոնի արարքում զվարճալի կողմ չի տեսնում և նշում է, որ ամոթալի է, որ Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետին այդքան ժամանակ է հարկավոր գնալ և տեսնել Գերմանիայի կանցլերին և Ֆրանսիայի նախագահին, իսկ հետո ոտքերը դնել նախագահի սեղանին։

Սակայն Sky News-ի քաղաքական թղթակից Թոմ Ռայները կատարվածին այլ մեկնաբանություն է տվել ու թվիթերում գրել, որ դա հումորի փոխանակման մաս է եղել։

Ռայները տարածել է նաև Reuters-ի տեսանյութը ու գրել, որ նախագահ Մակրոնը խոսակցություն է վարել, թե դիմացի սեղանը կարող է նաև հավասարապես ոտքերի համար հենակ լինել, իսկ Ջոնսոնն էլ կատակով ոտքը դրել է սեղանին։

Ինչպես գրում է BBC-ն, ֆրանսիական մեդիան ևս համամիտ է Ռայների հետ ու գրում է, որ Ջոնսոնը չի վիրավորելն Ֆրանսիային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ