Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Ջորջիա նահանգից 21-ամյա Հաշեր Ջալալ Թահեբին՝ Վաշինգտոնում Սպիտակ տան վրա հակատանկային հրթիռի օգտագործմամբ գրոհ նախապատրաստելու համար, հայտնել է Associated Press գործակալությունը:
AP-ի տեղեկատվությամբ՝ տղամարդը ձերբակալվել է նախօրեին այն բանից հետո, երբ փորձել է իր ավտոմեքենան փոխանակել զենքով և պայթանյութով: Իրավակարգի ուժերը նրանից առգրավել են ինքնաշեն պայթանյութ և հակատանկային հրթիռ:
AP-ն նշում է, որ ձերբակալվածը համակրում էր ծայրահեղականներին և պլանավորում Էր մեկնել արտասահման ու միանալ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) խմբավորմանը: