Ֆրանսահայ գործիչ Դենից Ջորկաեֆը Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նրան է հանձնել հյուպատոս նշանակվելու մասին պաշտոնական արտոնագիրը։
«Պարոն Ջորկաեֆի նշանակումը նպատակ ունի նպաստել Հայաստանի և Նանտի միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը»,- ասված է դեսպանության գրառման մեջ։