fbpx
Խորհրդարան

Ժողովրդավարությունն էմոցիոնալ հասկացություն չէ. Էդմոն Մարուքյան

«Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այդ խոստումը կառավարությունը չի իրացրել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որն իր մեջ ներառում է վերոնշյալն ու ինչպես նաև գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունների պահպանումը, դրանց հետ մեկտեղ Սփյուռքի հարցերում փոխվարչապետի մակարդակով պաշտոն ունենալը: Այս առաջարկները հանձնաժողովի նիստի ժամանակ մերժվել են: Մարուքյանը նաև նշեց, որ մերժման որևէ հիմնավորում չեն ստացել:

Մարուքյանը շեշտել է, որ իրենք չեն հանձնվում և ակտիվորեն զբաղվելու են իրենց առաջարկության լոբբինգով:

«Ժողովրդավարությունն էմոցիոնալ հասկացություն չէ»,- հավելել է Մարուքյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ