Օգոստոսի 17-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Նշվում է, որ հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն։