Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր ավարտվել են ապարդյուն։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Որոնողական աշխատանքները` փրկարարական մեկ ջոկատով, վաղը կշարունակվեն Հադրութի շրջանում։
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: