fbpx
Էկո

Ջրերի արտահոսք եղել է դեռևս 1950-ական թվականներից. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Մարմինը հայտնում է, որ ջրերի արտահոսք եղել է դեռևս 1950-ական թվականներից:

«Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված Ձորագետ գետի աղտոտման ահազանգի հետքերով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։
Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի Ընկերությունը չունի պոչամբար։
Տեղազննությունից պարզվել է նաև, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։
Կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ անալիտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/ecoinspect.am/photos/a.1949634865287780/2650888181829108/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ