ընդերք

  • Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը կասեցված է

    Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը կասեցված է

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։ ԲԸՏՄ-ն հայտնում է. «Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ»։

  • Թալինում հայտնաբերվել է ընդերքի ապօրինի շահագործման 2 դեպք

    Թալինում հայտնաբերվել է ընդերքի ապօրինի շահագործման 2 դեպք

    Դեկտեմբերի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարբեր գյուղերում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման 2 դեպք։ Արագածավան գյուղում արձանագրված առանց համապատասխան թույլտվության իրականացվող պեռլիտի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։ Դաշտադեմ գյուղում հայտնաբերված առանց համապատասխան փաստաթղթերի առկայության օբսիդիան տեսակի ապար տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը տարվել է Ոստիկանության բաժին։ Նախապատրաստված…

  • Պետությանը չի վճարվել 152,5 մլն դրամ․ բացահայտվել է ընդերքի ապօրինի արդյունահանման դեպք

    Պետությանը չի վճարվել 152,5 մլն դրամ․ բացահայտվել է ընդերքի ապօրինի արդյունահանման դեպք

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համակարգված օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի,…

  • Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. ՇՄՆ

    Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. ՇՄՆ

    Հուլիսի 27-ին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Մարտիրոսյանը, Արարատի մարզպետ Ռ. Թևոնյանը և Արմավիրի…

  • Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը վաճառվել է 2002թ-ին․ ինչպես ՀՀ-ն հրաժարվեց իր ընդերքի պաշարների օգտագործումից

    Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը վաճառվել է 2002թ-ին․ ինչպես ՀՀ-ն հրաժարվեց իր ընդերքի պաշարների օգտագործումից

    Լևոն Գալստյանը Facebook-ում գրել է․ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը 2002թ-ին վաճառվեց 200 հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ տարիներին Հայաստանը տարեկան արտահանում էր մոտ 3000 տոննա մոլիբդեն, իսկ 200 հազար դոլար արժեր ընդամենը 15-20 տոննա մոլիբդենը։ Այսինքն հսկա ձեռնարկությունն ու Շամլուղի հանքավայրի շահագործման իրավունքները 100 տոկոսով նվիրվել են մասնավորին մոտ 20 տոննա մոլիբդենի գնով։ Կարծո՞ւմ եմ պատկերացրեցիք․․․ Կառավարության…

  • Ընդերքի ապօրինի շահագործման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. հարուցվել 9 քրգործ

    Ընդերքի ապօրինի շահագործման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. հարուցվել 9 քրգործ

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում իրականացվել են չափագրման աշխատանքներ, որոնց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Դատախազության գործիքակազմով ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության հետ, արձանագրվել…

  • Տեսչական մարմինն առգրավվել է 794 հատ սիգ

    Տեսչական մարմինն առգրավվել է 794 հատ սիգ

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով…

  • Օգոստոսի 24-ից 28-ը ԲԸՏՄ-ն արձանագրել է խախտման 25 դեպք

    Օգոստոսի 24-ից 28-ը ԲԸՏՄ-ն արձանագրել է խախտման 25 դեպք

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: ԲԸՏՄ-ն ներկայացրել է հաշվետվությունը: «Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է…

  • «Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

    «Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմինը հայտնում է, որ «Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լոսեմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել,…

  • Ջրերի արտահոսք եղել է դեռևս 1950-ական թվականներից. ԲԸՏՄ

    Ջրերի արտահոսք եղել է դեռևս 1950-ական թվականներից. ԲԸՏՄ

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Մարմինը հայտնում է, որ ջրերի արտահոսք եղել է դեռևս 1950-ական թվականներից: «Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված Ձորագետ գետի աղտոտման ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի…

  • «Մուլտի գրուպին» պատկանող ոսկու հանքում խախտումներ են հայտնաբերվել

    «Մուլտի գրուպին» պատկանող ոսկու հանքում խախտումներ են հայտնաբերվել

    ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա…

  • Լայնածավալ ուսումնասիրություն է արվում արագիլների աղտոտման աղբյուրը գտնելու նպատակով

    Լայնածավալ ուսումնասիրություն է արվում արագիլների աղտոտման աղբյուրը գտնելու նպատակով

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում վերջին օրերի ընթացքում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում՝ արագիլների աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու նպատակով։ Աղտոտված թռչունների փետուրները և ցամաքուրդային ջրերից կատարված նմուշառումներն ուղարկվել են լաբորատոր հետազոտությունների։ Մարզերում գործունեություն ծավալող մի շարք…

  • ԲԸՏՄ-ն հաշվետվություն է ներկայացրել մայիսի 11-ից հունիսի 5-ն կատարված աշխատանքի վերաբերյալ

    ԲԸՏՄ-ն հաշվետվություն է ներկայացրել մայիսի 11-ից հունիսի 5-ն կատարված աշխատանքի վերաբերյալ

    Բնապահապանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Մարմինը ներկայացրել է հաշվետվություն` 2020 թվականի մայիսի 11-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքի վերաբերյալ: «Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մայիսի 11-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի…

  • Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

    Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

    ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն…

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();