Գովազդ

Սրբուհի Գալյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են բարեփոխումների ընթացքը

Ամենադիտվածներ

Սրբուհի Գալյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքը, ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ստեղծումը։

Նախարարը նշել է, որ թվայնացման բարեփոխումների շրջանակում արդեն հնարավոր է ՔԿԱԳ ծառայությունները՝ ծննդի, ամուսնության և այլ գրանցումներն իրականացնել առցանց եղանակով։ Դեսպանը կարևորել է այս բարեփոխումները՝ ընդգծելով դրանց նշանակությունը պետության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և ակտիվ երկխոսությունը՝ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ 2026 թվականը հայտարարվել է ռազմավարությունների պլանավորման տարի, որի շրջանակում նախատեսվում է մշակել և ներկայացնել միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր փաստաթղթեր։

 

Ամենաթարմ