Թուրինի «Յուվենտուսը» աչք է դրել Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկու վրա։
Այս մասին տեղեկանում ենք Todo Fichajes-ից։
Նշվում է, որ թուրինյան ակումբը ցանկանում է հզորացնել հարձակման գիծը։
Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» պաշտոնապես առաջարկ կանի «Բավարիային» ձմռան ընթացքում։