Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բայեր»-ի հետ խաղից հետո խոսել է իր թիմի մարզավիճակի, ինչպես նաև «Յուվենտուս» վերադառնալու մասին:
«Մենք լավ հանդիպում անցկացրինք: «Յուվենտուս»-ը լավ մարզավիճակում է գտնվում և կարողանում է մրցունակ խաղ ցուցադրել:
«Յուվենտուս» եմ վերադարձել, քանի որ ցանկանում էի ապացուցել բոլորին, որ արժանի եմ այստեղ խաղալուն»,- ասել է Իգուաինը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ը 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Բայեր Լևերկուզեն»-ի նկատմամբ: