«Յուվենտուսը» և «Բարսելոնան» հունվարին հնարավոր է ավարտին հասցնեն մի գործարք, որը չստցվեց ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Tuttosport-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են հասել ամռանը, որպեսզի փոխանակվեն ֆուտբոլիստներով: Այդ ֆուտբոլիստները Էմրե Ջանին և Իվան Ռակիտիչն են:
Սակայն վերջին պահին «կապտանռնագույնները» պահանջել են «բիանկոներիներից» գործարքի մեջ ներառել նաև Ֆեդերիկո Բերնարդեսկիին: Արդյունքում գործարքը ձախողվել է:
Հայտնում են, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի դեպքում Էմրե Ջանը կարող է համալրել «Բարսելոնայի» շարքերը, իսկ Ռակիտիչը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»:
Հիշեցնենք, որ Էմրե Ջանը դուրս է մնացել «ծեր սինյորայի»՝ «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից: