fbpx
Կառավարություն

Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Իջևանի համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով ներկայացրել է դիմում` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Պատճառը չի նշել», – ասաց Չոբանյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ