Հայաստանում կա փակ ավտոճանապարհ․ Ապարանում ձյուն է տեղում

Ամենադիտվածներ

Ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում կա փակ ճանապարհ։

«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է», – ասված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Ինչ վերաբերվում Լարսին, ապա նշվում է, որ այն բաց է։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ