Հունիսի 26-ին, ժամը 08։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6 կմ-ին՝ Լեռնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։