Քադաֆիի որդուն թույլատրել են մասնակցել նախագահական ընտրություններին

Հրապարակող՝

Քադաֆիի որդուն թույլատրել են մասնակցել նախագահական ընտրություններին

Ամենադիտվածներ

Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, կկարողանա մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին։

Բանն այն է, որ մինչ այս, դատարանի որոշմամբ, նա զրկված էր այդ հնարավորությունից, սակայն նրա բողոքարկումից հետո որոշւմը փոխվել է։

Այս մասին հայտնում է AP գործակալությունը։

Նշվում է, որ նա Twitter-ում շնորհակալություն է հայտնել դատավորներին՝ արդար որոշման համար։

Լիբիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է դեկտեմբերի 24-ին։

Ամենաթարմ