Գովազդ

Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին․ կա զոհ

Ամենադիտվածներ

Վթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին․ կա զոհ ու տուժածներ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գորիս Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կիլոմետրին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-ի սահմաններում։

Ըստ աղբյուրի՝ միմյանց են բախվել «ՎԱԶ-2101» ավտոմեքենան ու «ԿամԱԶ -65115» բեռնատարը։

Վթարի արդյունքում «ՎԱԶ-2101»-ի վարորդն ու 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը՝ Գարուն Էլյազյանը, մահացել է։

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն։

Ամենաթարմ