Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի հակամարտող կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ, բայց դրա համար պետք է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները։
Ըստ Կադիրովի՝ չպետք է փնտրել, թե ով է կրակել առաջինը, քանի որ պատերազմի շարունակությունն ավելի է հեռացնում ողջամտությունից ու մարդկայնությունից։