Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով կրակահերթ է արձակել բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա.Ն.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանը հաստատել է այն, ինչի հետևանքով Ա.Ն.-ն գտնվում էր ազատության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ հանգուցյալ Գ.Մ-ն հանդիսացել է Ա.Բ-ի որդիների ընկերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նշվածներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 3-ի, այդ թվում խմբավորման ղեկավար Ա.Ն.-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Մյուս երկու անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդութունները դատարանի որոշումներով մերժվել են, որոնց մասին դատական ակտերը ստացվելուց հետո կքննարկվի դրանց դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

