fbpx
Իրավական

Կալանքը փոխարինել գրավով․ Քոչարյանը ազատ կարձակվի գրավի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վերաքննիչ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի որոշումը։

Որոշումն ընթերցեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Նա հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը որոշվել է փոխարինել գրավով, իսկ որպես գրավի չափ է սահմանվել 2 միլիարդ ՀՀ դրամը։

Սակայն արգելանքը կփոխվի, երբ սահմանված գումարը կլինի վերաքննիչ դատարանի դեպոզիտ հաշվեհամարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանը մերժել էր Քոչարյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունները՝ կապված խափանման միջոցը փոխարինելու հետ։

Փաստաբանները ներկայացրել էին միանգամից 3 միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին։ Միջնորդությունները մերժվել էին ու փաստաբանները դիմել էին վերաքննիչ դատարան։

Վերաքննիչը որոշեց մասնակիորեն բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ու բավարարել փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը և Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերացնել և կիրառել 2 միլիարդ դրամ գրավը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ