fbpx
Զինված Ուժեր

«Կալաշնիկովը» ինքնահրկիզվող անօդաչու թռչող սարք է ներկայացրել

«Կալաշնիկով» կոնցեռնը Աբու Դաբիում կայացած IDEX 2019 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում ինքնահրկիզվող KYB անօդաչու թռչող սարք է ներկայացրել, հայտնում է ТАСС-ը:

Դրոնը պայթում է, հասնելով նպատակին: Այն կարող է զարգացնել մինչև 130կմ/ժ արագություն և աշխատել մինչև 30 րոպե: Սարքի առավելագույն ծանրաբեռնվածությունը 3 կգ է, չափսերը՝ 1210х950х165 մմ:

Image result for «Калашников» показал самовзрывающийся беспилотник

IDEX 2019-ին ներկայացվել է ցուցահանդեսային, բնօրինակից կրկնակի անգամ փոքր, մոդելը: Նախագծող Zala aero-ն նշում է, որ դրոնն արդեն փորձարկվել է և պատրաստ է գործարկման:

ԱՄԷ-ում IDEX-2019 զենքի և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը բացվել է փետրվարի 17-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ