fbpx
Տնտեսություն

Կալիֆոռնիայի սենատը հավանություն է տվել Հայաստան-Կալիֆոռնիա առևտրային համաձայնագրին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին: Փաստաթղթի հեղինակն է սենատոր Էնթոնի Պորտանտինոն:

Ըստ ծրագրի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային համաձայնագիրը վերականգնվում է: Այս մասին հաղորդվում է Կալիֆոռնիայի սենատի էջում:

«Որպես երկրում հայկական ամենամեծ համայնքի ներկայացուցիչ՝ ինձ համար մեծ պատիվ է և ուրախություն, որ այս օրինագիծն անցնում է Սենատում: Ես անհամբերությամբ եմ սպասում առևտրային ներկայացուցչություն բացելու հեռանկարին: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը մեր հաջողության կենսական տարրն է»,- ասել է Պորտանտինոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ