Կամբոջայում փակել են ծխախոտի գործարան, որտեղ արտադրանքի մեջ սղոցուք են ավելացրել

Հրապարակող՝

Կամբոջայում փակել են ծխախոտի գործարան, որտեղ արտադրանքի մեջ սղոցուք են ավելացրել

Ամենադիտվածներ

Կամբոջայի ռազմական ոստիկանությունը մայրաքաղաք Պնոմպենում փակել է ծխախոտի գործարանը: Պատճառն այն է, որ այդ գործարանի ծխախոտում սղոցուք են ավելացրել:

Այս տարվա փետրվարին բացված գործարանը առանց լիցենզիայի արտադրել է  չինական և միջազգային հայտնի ապրանքանիշների ծխախոտներ՝ արտադրանքում ակացիայի սղոցուք ավելացնելով:

Գործարանի աշխատաքնի ստուգման մասին դիմումը ռազմական ոստիկանություն ուղարկել էր շրջանի վարչակազմը։

Ստուգումից հետո գործարանը փակվել է, արտադրությամբ զբաղվող ընկերության ունեցվածքը կալանավորվել է, իսկ ձեռնարկության սեփականատերը ձերբակալվել:

Նախկինում Թաիլանդի ոստիկանությունը և մաքսային ծառայությունը բազմիցս ձերբակալել էին մաքսանենգ ծխախոտների խոշոր խմբաքանակներ, որոնց մեջ կողմնակի խառնուրդներ էին հայտնաբերվել:

Անցյալ տարվա սեպտեմբերին Վիետնամում ոստիկանությունը փակել էր սուրճի գործարան, որտեղ սուրճի մեջ քաշի համար ավելացնրել էին օգտագործված էլեկտրական մարտկոցների պարունակությունը:

 

Ամենաթարմ