Ղազախստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Ակտոբեին»:
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը: Մեր ընտրանու խաղացողը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, իսկ երրորդ գոլի ժամանակ կատարեց գոլային փոխանցում:
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Մարկոս Պիզելին: «Ակտոբեի» կազմում նա անցկացրեց ամբողջ խաղը:
Այս հանդիպումից հետո «Ժետիսուն» 38 միավորով 5-րդն է: «Ակտոբեն» 4 միավոր վերջին տեղում է:
