Հայաստանի Ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 10-ին ուղևորվեց Լիխտենշտեյն՝ անցկացնելու Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ:
«Ժետիսուի» կազմում մկանային վնասվածք ստանալուց հետո հավաքականին միացած Կամո Հովհաննիսյանը վերջին պահին թիմի հետ չի մեկնել մրցավայր:
Հովհաննիսյանը Լիխտենշտեյն չի մեկնել թռիչքի հետ կապված ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով: Մեր ընտրանին, նշենք, մրցավայր հասնելու համար չարթերային չվերթով մեկնել է Գերմանիայի Ֆրիդրիխսհաֆեն քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվի Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաք: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական էջը։
Կամո Հովհաննիսյանը Երևանում կշարունակի անհատական մարզումները և ապաքինվելու դեպքում կարող է հավաքականին միանալ արդեն Ֆինլանդիայի դեմ խաղում:
Հիշեցնենք՝ Լիխտենշտեյնի հետ խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին: