ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։
«ՀՀ ՏԿԵՆ փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը հանդիպել են կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
- Գնել Սանոսյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արկադի Փելեշյանին
- Գնել Սանոսյան մասնակցել է Տրանսպորտ և լոգիստիկա 2050 համաժողովին
Նշենք, որ «Բարեկամություն» անունը ստացած կամրջի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Մեկնարկել են որակի թեստավորման աշխատանքները։ Կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման։
Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
