ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը փակ է, քանի որ այնտեղ տարվում են նորոգման աշխատանքներ:
«Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը նորոգման աշխատանքների պատճառով միակողմանի փակ է
Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։
Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։ Աշխատանքների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։
Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։
Վարորդներին հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։
https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1504508873055513