Նյու Յորքի բնակարաններից մեկում ոստիկանները կանացի մարմնի մասերով ճամպրուկներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Sputnik International գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Բրուքլինի շրջանում։ Խուզարկված բնակարանի հարեւանները նախկինում բողոքել էին իրավապահներին այնտեղից տհաճ հոտից։
Ընդհանուր առմամբ սենյակում հայտնաբերվել են մի քանի ճամպրուկներ՝ մարդու մարմնի բեկորներով։ Ենթադրաբար դրանք պատկանում են բնակարանի 22-ամյա բնակչին։ Հարևանները պատմել են, որ աղջիկն ընկեր ուներ, ում հետ հաճախ է վիճաբանել։ Այժմ ոստիկանությունը տղամարդու է փնտրում, որպեսզի հարցաքննի նրան։

