Կանադան թույլատրել է Pfizer խթանող (երրորդ) COVID պատվաստումները 18 տարեկան և բարձր մարդկանց համար: Այս մասին հայտնել է Health Canada-ն։
Նշվում է, որ վերապատվաստում կարելի է անել երկրորդ պատվաստումից առնվազն վեց ամիս հետո։ Խթանիչ պատվաստանյութը սովորական պատվաստանյութի ամբողջական չափաբաժինն է (30 մկգ):
Ըստ աղբյուրի՝ նախկինում պատվաստման հավելյալ չափաբաժին կարող էին տրվել միայն 50 տարեկանից բարձր քաղաքացիներին և «ռիսկային խմբերի» ծանր հիվանդություններ ունեցողներին։
Եթե առաջին երկու չափաբաժինները տրվել են AstraZeneca, ապա վեց ամիս հետո խթանիչը պետք է տրվի Pfizer:

