fbpx
Աշխարհ

Կանադան նույնպես իր քաղաքացիներին կտարհանի Աֆղանստանից

Կանադան նույնպես որոշում կայացրեց տարհանել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին։

Այս մասին տեղեկանում ենք միջագային մամուլից։

Նշվում է, որ Կանադան ժամանակավորապես հատուկ ուժեր կուղարկի Քաբուլ՝ մինչև կտարհանվեն աշխատակիցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեսպանատան աշխատակիցներին տարհանելու մասին հայտարարել էր նաև Մեծ Բրիտանիան։

Այսպիսի որոշումները կապված են երկրում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների տարածման ու մայրաքաղաքին ավելի մոտենալու հանգամանքների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ