Կանադայի խորհրդարանի անդամ Մայքլ Չոնգը անհանգստացած է՝ ադրբեջանական զինված ուժերի Հայաստան անցնելու հետ կապված հաղորդագրություններով։
Այս մասին Չոնգը գրել է Twitter-ում։
Նա նշել է, որ Թրյուդոյի կառավարությունը պետք է հանդես գա ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության։
Բացի սա, Չոնգը նաև նշել է, որ զենքի արտահանման թույլտվությամբ Թրյուդոյի կառավարությունը խախտել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում ուժերի հարաբերակցությունը։
Concerned about reports of Azerbaijani troops crossing into Armenia.
Having approved arms exports that upset the balance of power in Nagorno-Karabakh war, the Trudeau government must speak up to defend the territorial integrity of Armenia. #cdnpoli https://t.co/y2dsoBSX72
— Michael Chong 🇨🇦 (@MichaelChongMP) May 13, 2021