Կանադայում հարյուր հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել

Հրապարակող՝

Կանադայում հարյուր հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել

Ամենադիտվածներ

Կանադայի Քվեբեկ նահանգում փոթորիկը մեկ մարդու կյանք է խլել․ հարյուր հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է CBS-ը:

Փոթորկի պատճառով ծառն ընկել է 63-ամյա տղամարդու վրա․ նա տեղում մահացել է։ Այդ պահին նա մեկ այլ ընկնող ծառ էր լուսանկարում։

Ուժեղ քամու պատճառով մեկ գազալցակայան է այրվել․ հարյուր հազարավոր մարդկանց զրկվել են էլեկտրականությունից: Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, երբ աղյուսե պատի մի մասն ընկել է շենքներից մեկի վրա: Շենքից մարդկանց տարհանել են:

Էլեկտրականությունից զրկված տների թիվն աճում է, քանի որ փոթորիկի հետևանքով ծառերի ճյուղերն ընկնում են էլեկտրալարերի վրա:

Ամենաթարմ