fbpx
Աշխարհ

Կանանց առաջին ռազմական ստորաբաժանումը արդեն ստեղծվել է Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի զինված ուժերում ստեղծվել է կանանցից կազմված առաջին ռազմական ստորաբաժանումը: Այս մասին հաղորդում է Arab News թերթը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ստորաբաժանման մեկնարկը տվել է Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի ղեկավար, գեներալ Ֆայադ ար Ռուվայլին։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ տվեցին կանանց զինված ուժերի մասը կազմել՝ որպես ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության, բժշկական ծառայության և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կրտսեր կապրալներ, կապրալներ, սերժանտներ և շտաբային սերժանտներ:

Սաուդյան Արաբիայում փոփոխություններ են տեղի ունենում Մուհամմեդ բեն Սալման թագավորի որդու՝ գահաժառանգ արքայազն դառնալուց ի վեր։ Բարեփոխումների առաջին ալիքը վերաբերում էր հասարակության մեջ կանանց դերին: Կանանց թույլատրվել է մեքենա վարել, մարզադաշտեր հաճախել մարզական հանդիպումներ դիտելու համար, ծառայել և՛ բանակում, և՛ ոստիկանությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ