Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Երևանում տեղի ունեցած հավաքի վերջին օրը ստուգողական հանդիպում է անցկացրել «Ակադեմիա-08» թիմի հետ և հաղթել 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի գոլերը խփել են «Ուրարտուի» ֆուտբոլիստուհիներ Էմմի Սարգսյանը և Միլենա Սայադյանը։ Էմմի Սարգսյանը մայիսի 2-ին նշում է ծննդյան տարեդարձը: