fbpx
Աշխարհ

Իրանը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի խոշոր խմբաքանակ

Իրանում Կարմիր կիսամահիկի միությունն ընդունել է երկիր ժամանած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամենամեծ խմբաքանակը, որը ներկրվել է համավարակի ողջ ընթացքում:

Մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութը տրամադրել է Չինաստանի Կարմիր խաչի միությունը: Ուղեբեռը կիրակի ժամանել է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան:

Իրանում արդեն իսկ կիրառվում են ռուսական «Սպուտնիկ V», ինչպես նաև հնդկական Bharat Biotech ընկերության մշակած «Քովաքսին» և անգլո-շվեդական AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութերը: Իրան է ժամանել AstraZeneca-ի պատվաստանյութի՝ ռուսական և հարավկորեական ընկերություններում արտադրած դեղաչափը:

Այս մասին տեղեկանում ենք «Թանսիմ»-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ