Հաջորդ մրցաշրջանից Իտալիայի Ա Սերիայում հնարավոր է թույլատրվել «ոսկե հանդիպման» հնարավորությունը, հայտնում է Football Italia-ն:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստում հաստատվել են առաջնության կանոնակարգի փոփոխությունները։
«Ոսկե հանդիպումը» հնարավոր կլինի, եթե մրցաշարային աղյուսակի առաջին երկու թիմերը ունեն հավասար միավորներ։
Նման խաղի ձևաչափը չի ներառում լրացուցիչ ժամանակ։ Եթե 90 րոպեի վերջում արդյունքը ոչ-ոքի լինի, թիմերն անմիջապես կանցնեն 11 մետրանոց հարվածաշարի։
Նորամուծությունն աշխատելու է միայն չեմպիոնին որոշելու դեքում։ Եթե թիմերը պայքարում են եվրագավաթների տեղերի համար, ապա միավորների հավասարության դեպքում վերջնական բաշխումը կկատարվի անձնական հանդիպումների արդյունքներով։